loading...

Միգրացիա. Իրական պատկեր: Հոդվածներ

«Ինքնություն և աշխարհայացք» ԵՀԿ-ն Եվրոպական երիտասարադական հիմնադրամ (EYF)-ի աջակցությամբ 2017թ-ի հունվարի 19-24-ը Գյումրիում իրականացրեց «Միգրացիա. իրական պատկեր» երիտասարդական դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից ժամանած 20 երիտասարդ, այդ թվում՝ սիրիահայեր: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել հայ հասարակության տեղեկացվածությունը միգրանտների կյանքի մասին և օգնել հասարակությանը հաղթահարել հայրենադարձների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը և կարծրատիպային կարծիքները՝ խթանելով երկխոսություն:Մասնակից երիտասարդները սեմինար-դասընթացի ընթացքում կրթվեցին ոչ ֆորմալ կրթության մեթոդներով՝ մշակութային բազմազանության, հարգանքի, հանդուրժողականության և մի շարք այլ թեմաների շուրջ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան նաև լրագրողական հմտություններ և, բաժանվելով աշխատանքային խմբերի, այն կիրառեցին՝ հանդիպումներ ունենալով ներկայումս մեր հայրենիքում ապրող հայրենադարձ սիրիահայերի հետ և անցկացրեցին հարցազրույցներ, որի միջոցով վեր հանվեցին մեր հայրենադարձ հայրենակիցներին հիմնականում  հանդիպող հիմնախնդիրները: 

Ստորև ներկայացնում ենք մեր մասնակիցների կողմից կազմված հոդվածները:


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Հոդվածը պատրաստել են Անահիտ Հովհաննիսյան, Աննա Օնանյան

«.....-Երբ հայտնվեցիք Հայաստանում, ո՞րն էր ձեր առաջին միտքը, ո՞ւր պիտի գնայիք, որտե՞ղ աշխատեիք:

-Այդ ժամանակ ոչնչի մասին չէինք մտածում, մենք այնպիսի բանից էինք փախել, որ հավատում էինք, որ լավ է լինելու և փառք Աստծո, հիմա լավ ենք:

-Ի՞նչ եք թողել Հալեպում:

- Ամեն ինչ, ամեն լավ բան՝ և՛ նյութական, և՛ հոգևոր.....»: 

Հոդվածը ամբողջությամբ՝ այստեղ:


ՀԱԳՈԲԸ

Հոդվածը պատրաստեց Մարինե Հովհաննիսյանը

«.....Հայաստան հասել են ավտոբուսով. Սիրիայից անցել Թուրքիա, այնուհետ Վրաստան, և վերջապես հասել Հայաստան: Անցել են ահաբեկիչների կողմից գրավված ճանապարհով բավական անհանգիստ մթնոլորտում, սակայն բարեհաջող հասել են Թուրքիայի սահման: Հագոբը հիշեց այն անհանգստացնող դրվագը, թե ինչպես են ճանապարհին կանգնեցրել ավտոբուսը ստուգելու համար: Ողջ ավտոբուսում տղա եղել է միայն ինքը և վարորդը: Բայց երբ իմացել են, որ հայերեն են, բաց են թողել.....»:

Հոդվածը ամբողջությամբ այստեղ:


ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ

Մեկ անհատի պատմություն

Հոդվածը պատրաստեց Մարինե Հովհաննիսյանը

«.....​Դեռահասային տարիքդ ինչպե՞ս էր: Բարդ տարիք է դա: Արդյո՞ք այն, որ մեծանում էիր ոչ քո միջավայրում, ազդում էր ինտեգրացիայի վրա:

Միջների շեկը ես էի: Կարծում եմ այո՛, ազդում էր, հոգեբանական զարգացման վրա, քանի որ արժեքային մեծ տարբերություններ կան: Օրինակ՝ դուրս ես գալիս փողոց, տեսնում տղաներ են պպզած ու աղջիկների հետևից իրենց թույլ են տալիս բառեր, որոնց համար Սիրիայում տեղում կգնդակահարեին: Արժեքների մեծ անկում կար, որ ստիպում էր մի դեպքում, որ պահպանես ավելի բարձր արժեքներ, իսկ մյուս դեպքում, որ փոխվեմ ու դառնամ իրենց պես.....»:

Հոդվածը ամբողջությամբ այստեղ:


ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՍԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ

         Պատրաստեցին՝ Աբդալյան Դավիթ, Ասլանյան Աստղիկ, Բոցինյան Նարեկ,

Հակոբյան Հասմիկ, Չոլոյան Արման, Գազանջյան Հակոբ

«.....Սասունից Մուսալեռ, Հալեպից Օշական, Մուսա լեռան 40-օրյա կռիվներից մինչև սիրիական պատերազմ, հաղթահարելով մեծ դժվարություններ՝ Մարգարյանների տոհմի երրորդ սերունդը կրկին հայրենիքում է, իսկ չորորրդ սերնդից Շանթը՝ Գևորգի որդին, անմասն չմնալով սասունցի պապերի՝ հայերնիքին ծառայելու սուրբ պարտականությունից, հայրենիք վերադառնալուց հետո ծառայել է ՀՀ ԶՈՒ-երում.....»:

Հոդվածը ամբողջությամբ այստեղ:


ՀԱՇՏՎԵԼ ԵՄ ՃԱԿԱՏԱԳՐԻՍ ՀԵՏ

 

Հարցազրույցը վարեցին Հրաչը, Լևոնը, Մարիաննան​

«.....- Ինչպես եք տեսնում ձեր երեխայի ապագան:

- Եթե Եվրոպա գնայի իմ երեխաների ապագան ապահոված կլիներ, սակայն բոլորս գիտենք Եվրոպայում երեխան 18 տարեկանից հետո այլևս քանը չէ, իսկ հիմա ես գիտեմ, որ հայրենիքում երեխան հայ կմեծանա, միայն ֆինանսականն է, որ ինձ խեղճացնում է, քանի որ հետս բերած փողերը ծախսել ենք: Միայն ու միայն  եթե աշխատանք ունենանք, ապագան Հայաստանում շատ լավը կըլլա: Եվ միշտ հույսն է եղել, որ մենք հայերս գոյատևել ենք, կարծում եմ մի օր լավ կըլլա, ինչ ըլլա սա մեր հայրենիքն է.....»:

Հոդվածը ամբողջությամբ այստեղ


«Չկա ՄԵՆՔ և ԴՈւՔ»

Սիրով պատրաստեցին` Օվսաննան, Ատան և Վահե-Դավիթը

«.....Միակ բացասական բանը, որ նա զգացել է Հայաստանում դա` հաճախ անուղղակի ձևով դրվող խտրականությունն է, երբ տեղացի հայերից և ինչու չէ նաև սիրիահայերից լսում ենք  «մենք և դուք» արտահայտությունը: Նրա կոչն էր բոլորիս թողնել արհեստական տարանջատումները` «մենք և դուք»-ը »:

Հոդվածը ամբողջությամբ այստեղ: